Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փակուղային իրավիճակի ստեղծումը հղի է լուրջ վտանգներով

Փակուղային իրավիճակի ստեղծումը հղի է լուրջ վտանգներով
20.03.2025 | 17:45

Կարևոր եմ համարում շատ հստակ բացատրել, թե ինչու, ըստ իս, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը առ այն, որ ինքը պատրաստ է փաստացի միակողմանի ստորագրել «խաղաղության պայմանագիրը», էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին։

Իմ համոզմամբ, Փաշինյանը համաձայնել է ընդունել Ադրբեջանի վերջին երկու պայմանները, հույս ունենալով, որ դա կամ հանգեցնելու է պայմանագրի ստորագրմանը, կամ միգուցե իրեն թվացել է ինքը բարդ իրավիճակ է ստեղծելու Ալիևի համար։

Հենց այդ իրավիճակը ստեղծելու հետևանքով ադրբեջանական կողմը դարձել է բավականին ագրեսիվ, դրա մասին են փաստում վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվատվական հաղորդագրությունները։

Հիմա գործընթացի շրջանակներում, որտեղ չկա միջազգային երաշխավոր, տարբեր դերակատարներ տարբեր ֆունկցիաներ են կատարում փխրուն իրավիճակը պահելու համար, բայց որևէ ուղիղ ներգրավվածություն չունեն գործընթացի մեջ, Փաշինյանը անում է հաջորդ վտանգավոր քայլը, կրկին, իր հաշվարկով, փակուղային իրավիճակ ստեղծելով Ալիևի համար և փորձելով դիրքավորվել որպես «կառուցողական»։

Ես չեմ քննարկում պայմանագրի

բովանդակությունը, այնտեղ տեղ գտած բավականին վտանգավոր և խնդրահարույց դրույթները։

Ես զուտ ներկայացնում եմ խնդիրը Ադրբեջանի ղեկավարության տրամաբանության ու քաղաքականության տեսանկյունից։ Եթե իրենք հստակ ցույց են տալիս, որ չեն ցանկանում այս պահին և այս իրավիճակում որևէ թուղթ ստորագրել, նման քայլերով փակուղային իրավիճակի ստեղծումը հղի է լուրջ վտանգներով։ Այդ ամենին ի պատասխան՝ Ադրբեջանը կարող է ուղղակի գնալ ռազմական գործողությունների՝ ամբողջ գործընթացը տապալելու համար։

Ալիևը այս քանի օրերին դեռևս տրամադրություններ է շոշափում և ստուգում տարբեր մայրաքաղաքներից եկող արձագանքները։ Եվ հենց նրան զսպելու նպատակ պետք է հետապնդի տարբեր մայրաքաղաքների հետ աշխատանքը։ Կոնկրետ՝ Թեհրան, Վաշինգտոն, Մոսկվա, ԵՄ անդամ մի շարք երկրներ, այս ուղղությամբ պետք է Նիկոլ Փաշինյանը ջանքեր գործադրի, իսկ Ալիևի համար փակուղային իրավիճակներ ստեղծելու կամ «կառուցողական» հանդես գալու այս միակողմանի նվաստացման քաղաքականությունը միայն նոր ագրեսիայի է հանգեցնելու։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 5952

Մեկնաբանություններ